Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Էջմիածնում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Նա Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին:
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց հուշարձանին:
Նախագահը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: